Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ոստիկանները, փաստորեն, սրանից հետո մեր «աստվածներն» են

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ոստիկանները, փաստորեն, սրանից հետո մեր «աստվածներն» են
16.04.2013 | 00:58

Բարձր է ոստիկանապետի հեղինակությունը, ի՜նչ «հավատարմություն», ի՜նչ «հետևողականություն», ոստիկանության մեջ տիրող ի՜նչ «ազնվություն»: Ապրիլի իննի ուտուշ-խմուշները, տժժացողների հանգիստն ապահովեց ու , փրկեց ոստիկանապետ ձաձան, ինքը զրկվեց քեֆ- ուրախությունից, բայց հասավ իր «փառքի գագաթին»: Փաստորեն, ոստիկանությունը սկսեց ապահով Հայաստանից բռնել, աշխատել: Հիմա քանի՜- քանի մարդ օրհնեց, վերջում էլ ասաց՝ ամեն, քանի մարդ ասաց՝ հալալ ա քո ծծած կաթը, ոստիկանապետ ունենք աշխարհը չունի... Ոստիկանները, փաստորեն, սրանից հետո մեր «աստվածներն» են... Վերջակետ:

Դիտվել է՝ 5436

Մեկնաբանություններ